Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում գործում է գեղագիտական ուսուցման
բաժին, որը հնարավորություն է տալիս երեխաներին երաժշտական կրթություն
ստանալ առավել ճկուն ուսումնական ծրագրով։
Ուսուցման նպատակն է զարգացնել երեխաների երաժշտական ունակությունները,
լսողությունը, գեղագիտական ճաշակն ու ստեղծագործական մտածողությունը,
ձևավորել երաժշտության նկատմամբ հետաքրքրություն և հնարավորություն տալ
սովորելու նախընտրած երաժշտական գործիքը կամ երգեցողություն։
Գեղագիտական ուսուցումն իրականացվում է դպրոցի փորձառու մանկավարժների
կողմից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի տարիքային
առանձնահատկությունները, երաժշտական կարողություններն ու
հետաքրքրությունները։