Աստղիկ Հլղաթյան
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ
Աստղիկ Հլղաթյանը սովորել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում։ Մասնագիտական կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ավարտելով բակալավրիատը և մագիստրատուրան պրոֆեսոր Արմինե Մոկացյանի դասարանում։
Կարեն Կոստանյանի անվան կամերային անսամբլների առաջին հանրապետական մրցույթի դափնեկիր է։
2008–2021 թվականներին աշխատել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում։
2015 թվականից աշխատում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, իսկ 2024 թվականից զբաղեցնում է դպրոցի՝ կազմակերպական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը։