Գարիկ Նազարյանը երաժիշտ, մշակութային գործիչ, մշակութային կրթության և ծրագրերի կազմակերպիչ է։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ժողովրդական նվագարանների՝ քամանչայի և սիմֆոնիկ դիրիժորության մասնագիտություններով։
ՀՀ զինված ուժերում ծառայությունից հետո ներգրավվել է մշակութային ակտիվ գործունեության մեջ՝ ղեկավարելով «Հայացք» մշակութային երիտասարդական կազմակերպությունը։ Եղել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի և «Վերադարձ» դասական երաժշտության փառատոնի հիմնադիր տնօրենը։
Մասնագիտական գործունեությունը շարունակել է նաև մշակույթի կառավարման ոլորտում։ Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում՝ որպես փորձագետ, իսկ 2019 թվականին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ։
2024 թվականից ղեկավարում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը։
Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» և Երևանի քաղաքապետի «Էրեբունի-Երևան 2800» հուշամեդալներով։