Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ընդունելությունն
իրականացվում է հիմնական և
գեղագիտական ուսուցման ծրագրերով։
Հիմնական ուսուցման ընդունելություն
Հիմնական ուսուցման բաժնում ընդունելությունն իրականացվում
է անհատական ընտրության հիման վրա՝ երեխայի երաժշտական ունակությունների
և ստեղծագործական ներուժի բացահայտման նպատակով։ Ընդունելությունն
իրականացնում են դպրոցի մասնագիտացված հանձնաժողովները։
Ընդունելության ժամկետները
●
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր տարվա
մայիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։
●
Ընդունելությունն անցկացվում է
հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ը։
Ազատ տեղերի առկայության դեպքում կարող է կազմակերպվել
լրացուցիչ ընդունելություն՝ մինչև սահմանված վերջնաժամկետը։
Ընդունելության տարիքը
7-ամյա կրթական ծրագրով
7–9 տարեկան
5-ամյա կրթական ծրագրով
9–12 տարեկան
◆
Ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից լրացված դիմում
◆
Երեխայի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն
◆
Առողջության վերաբերյալ տեղեկանք՝ սպասարկող բուժհիմնարկից
◆
2 լուսանկար՝ 3×4 չափի
Ընդունելությունն անցկացվում է ստեղծագործական ընտրության ձևաչափով։
Երաժշտական մասնագիտությունների դիմորդների դեպքում գնահատվում են՝
երաժշտական լսողությունը
ռիթմի զգացողությունը
երաժշտական հիշողությունը
Ընդունելության առաջադրանքներին, դրանց բարդության մակարդակներին և
գնահատման չափանիշներին դիմորդներն ու ծնողները կարող են ծանոթանալ
դպրոցում՝ ընդունելության կազմակերպման ընթացքում։
Գեղագիտական ուսուցման ընդունելություն
Գեղագիտական ուսուցման բաժնում ընդունելությունն իրականացվում է
առանց ընդունելության սահմանված ժամկետների՝ համապատասխան
մասնագիտությամբ ազատ տեղերի առկայության դեպքում։
Գեղագիտական ուսուցման ծրագրի, մասնագիտության ընտրության և ընդունելության
պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունն ու խորհրդատվությունը
տրամադրվում են դպրոցում։