en-UShy-AM
ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հիմնական ուսուցման բաժինը գործում է Երևանի քաղաքապետարանի սուբսիդավորմամբ։ Ուսուցումն իրականացվում է հաստատված կրթական ծրագրերին համապատասխան և ներառում է մասնագիտական, երաժշտատեսական, անսամբլային, երգչախմբային և նվագախմբային առարկաներ։
Հիմնական ուսուցման ամսական վճարներ
Մասնագիտություն / գործիք Ամսական վճար
Դաշնամուր, լարային, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ 35 500 ՀՀ դրամ
Ակորդեոն, տավիղ, կիթառ 30 500 ՀՀ դրամ
Դհոլ 27 000 ՀՀ դրամ
Երգեցողություն 34 500 ՀՀ դրամ
Ուսման վարձի արտոնություններ

Սոցիալական մի շարք խմբերում ընդգրկված երեխաների համար սահմանված է արտոնյալ՝ ամսական 8 000 ՀՀ դրամ ուսման վարձ։

Արտոնությունից կարող են օգտվել այն երեխաները, որոնց՝
ծնողը կամ օրինական ներկայացուցիչը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում,
ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ռազմական գործողությունների մասնակից է,
ծնողը կամ օրինական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող է,
երեխան միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ է,
ծնողը կամ օրինական ներկայացուցիչը 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է կամ ունի ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում,
երեխան հաշմանդամություն ունի կամ համապատասխան եզրակացությամբ ունի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք,
ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ներքին տեղահանված անձ է,
ծնողը կամ օրինական ներկայացուցիչն ունի փախստականի կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի կարգավիճակ,
երեխան Արցախի Հանրապետությունից տեղահանված և Երևան տեղափոխված ընտանիքից է։
Զրոյական դրույքաչափ
0 ՀՀ դրամ
Առանձին խմբերի երեխաների համար կիրառվում է ուսման վարձի զրոյական դրույքաչափ։ Դրանց թվում են զոհված զինծառայողների ընտանիքների՝ համապատասխան խմբերում ընդգրկված երեխաները, ինչպես նաև «Երևան» երիտասարդական նվագախմբի մասնակիցները՝ տվյալ գործիքի ուսուցման դեպքում։
Այլ արտոնյալ դրույքաչափ
4 000 ՀՀ դրամ
Որոշ դեպքերում գործում է նաև ամսական 4 000 ՀՀ դրամ արտոնյալ ուսման վարձ, այդ թվում՝ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների երեխաների և սահմանված այլ դեպքերի համար։
Ինչպե՞ս ստանալ արտոնությունը
Ուսման վարձի արտոնությունները տրամադրվում են համապատասխան դիմումի և արտոնության իրավունքը հավաստող փաստաթղթերի ներկայացման հիման վրա։
ՎՃԱՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ուսման վարձի վճարման հաշվեհամար
900015000178