en-UShy-AM

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում գործում է նախապատրաստական կրթության բաժին՝ երաժշտությամբ հետաքրքրված, մինչև 7 տարեկան երեխաների համար։

Ծրագրի նպատակն ու մոտեցումը

Ծրագրի նպատակն է բացահայտել և զարգացնել երեխայի երաժշտական նախադրյալները, ձևավորել երաժշտական լսողությունը, ռիթմի զգացողությունը, հիշողությունն ու երաժշտական ընկալումը և աստիճանաբար նախապատրաստել նրան հետագա մասնագիտական ուսուցմանը։

Ուսուցումն իրականացվում է երեխայի տարիքային առանձնահատկություններին և անհատական կարողություններին համապատասխան՝ երաժշտության հետ առաջին ծանոթությունը դարձնելով բնական, հետաքրքիր և ստեղծագործական։

Ընդունելություն
Նախապատրաստական կրթության բաժնում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության սահմանված ժամկետների՝ ազատ տեղերի առկայության դեպքում ։
Ամսական ուսման վարձ
17 000
ՀՀ դրամ
Ուսման վարձի վճարման հաշվեհամար
1150012569530600