en-UShy-AM
Փայտփորիկ սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադա
«Փայտփորիկ»
Սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադա
 
Օլիմպիադայի գաղափարը և ստեղծման անհրաժեշտությունը
 

«Փայտփորիկ» օլիմպիադայի ստեղծման մտահղացումը, դրա անհրաժեշտությունն ու կրթական նշանակությունը։

Օլիմպիադայի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան։

Օլիմպիադան միավորում է Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներին և մանկավարժներին՝ նպաստելով երաժշտատեսական կրթության զարգացմանը, շնորհալի աշակերտների բացահայտմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և դպրոցների միջև համագործակցության ամրապնդմանը։

Սեմինար-խորհրդակցություններ
 

2026 թվականի ապրիլի 20–23-ը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կայացել է սեմինար-խորհրդակցությունների շարք՝ հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների երաժշտատեսական առարկաների մանկավարժների մասնակցությամբ։

Սեմինարներին մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 200 մանկավարժներ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են օլիմպիադայի կազմակերպչական հարցերը, երաժշտատեսական առարկաների դասավանդման խնդիրները, ներկայացվել են մեթոդական մոտեցումներ և առաջարկություններ։ Մանկավարժները ծանոթացել են նաև դասավանդման առաջավոր փորձին և ոլորտի նորարարություններին։

Փայտփորիկ օլիմպիադա
Փայտփորիկ օլիմպիադա
2026 թվականի օլիմպիադայի փուլերը
 
Նախնական ընտրության փուլ
2026 թվականի մայիսի 25-ին՝ Երևանում և մարզկենտրոններում։
Եզրափակիչ փուլ
Նախնական փուլում 23 և ավելի միավոր ստացած մասնակիցների համար։
Փաստաթղթեր և արդյունքներ
 
Օլիմպիադայի պաշտոնական փաստաթղթերը և նախնական փուլի արդյունքները
DOCX
Օլիմպիադայի կանոնակարգ

Մասնակցության պայմանները, անցկացման փուլերը, գնահատման կարգը և կազմակերպչական դրույթները։

Բացել փաստաթուղթը →
DOCX
Մեթոդական աշխատանքների մրցույթ

Սոլֆեջոյի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթի կարգը և մասնակցության պայմանները։

Բացել փաստաթուղթը →
XLSX
Նախնական փուլի արդյունքներ

«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի նախնական ընտրության փուլի արդյունքները։

Ներբեռնել արդյունքները →
Փայտփորիկ օլիմպիադա
Փայտփորիկ օլիմպիադա
Կրթական և մեթոդական ձեռնարկներ
 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով 2026 թվականին Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը կիրականացնի սոլֆեջոյի և երաժշտական գրականության առարկայական ծրագրերի կազմման և հրատարակման աշխատանքները, ինչպես նաև հրատարակության կպատրաստի երաժշտական և արվեստի դպրոցների 7-ամյա և 5-ամյա կրթության համար նախատեսված սոլֆեջոյի թելադրությունների գիրքը և երաժշտական գրականության դասագիրքը։

Փայտփորիկ սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադա
«Փայտփորիկ» օլիմպիադայի ամփոփ պատկերը
 

Օլիմպիադայի ընթացքը, մասնակիցները, հանդիպումները և կարևոր պահերը՝ մեկ ամփոփիչ տեսանյութում։

Օլիմպիադայի վերջնական արդյունքները
 
«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադա
🏆 Մեծ մրցանակ և հաղթողի կոչում
Աննա Գևորգյան
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Մենուա Մելիք-Հայկազյան
Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց
Վահագն Ենգիբարյան
Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց
Վլադիմիր Բարսամյան
Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
🥇 1-ին կարգի մրցանակ
Ալեքսանդր Համբարձումյան — Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց
Աննա Գյուրջինյան — Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց
🥈 2-րդ կարգի մրցանակ
Մարիա Բավեյան — Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
🥉 3-րդ կարգի մրցանակ
Միշել Մանասյան — Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Գոռ Մելքոնյան — Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց
Նարեկ Եղիազարյան — Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
Արմեն Սարգսյան — Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
🏵️ Դափնեկրի կոչման արժանացած մասնակիցներ
Մհեր Ֆահրադյան
Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց
Ռոման Ավետիսյան
Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց
Դավիթ Մանուկյան
Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց
Նարե Մաիլյան
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Էվա Սարգսյան
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Դոնարա Խուրշուդյան
Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց
Արամ Սիմոնյան
Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
Արշավիր Գասպարյան
Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
Արմենուհի Սարգսյան
Ամասիայի մանկական արվեստի դպրոց
Հերմինե Գևորգյան
Ամասիայի մանկական արվեստի դպրոց
Դավիթ Մկրտչյան
Հրազդանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արդյունքները
 

🏆 Աննա Գևորգյան — Մեծ մրցանակ և հաղթողի կոչում

🥉 Միշել Մանասյան — 3-րդ կարգի մրցանակ

🏵️ Նարե Մաիլյան — դափնեկրի կոչում

🏵️ Էվա Սարգսյան — դափնեկրի կոչում

Շնորհավորում ենք օլիմպիադայի բոլոր մասնակիցներին
Մաղթում ենք նոր ստեղծագործական հաջողություններ, մասնագիտական աճ և նոր ձեռքբերումներ։
«Փայտփորիկը» Facebook-ում
 

Օլիմպիադայի նորություններ, լուսանկարներ, տեսանյութեր և ընթացիկ հրապարակումներ։