Գարիկ Նազարյանը երաժիշտ, մշակութային գործիչ և մշակութային կրթության և ծրագրերի կազմակերպիչ է։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ժողովրդական նվագարանների՝ քամանչայի և սիմֆոնիկ դիրիժորության ուղղություններով։
ՀՀ Զինված ուժերում ծառայությունից հետո ներգրավվել է մշակութային ակտիվ գործունեության մեջ՝ ղեկավարելով «Հայացք» մշակութային երիտասարդական կազմակերպությունը։ Հանդիսացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային և «Վերադարձի» դասական երաժշտության փառատոների հիմնադիր տնօրենը։
Մասնագիտական գործունեությունը շարունակել է նաև մշակույթի կառավարման ոլորտում։ Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում՝ որպես փորձագետ, իսկ 2019 թվականին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ։
2024 թվականից ղեկավարում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը։