en-UShy-AM
 
 
 

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում երաժշտությունը դառնում է գիտելիքի, ստեղծագործական ազատության և անհատի ձևավորման ճանապարհ։ Մենք ոչ միայն բացահայտում և զարգացնում ենք երեխաների երաժշտական կարողությունները, այլև երաժշտության միջոցով ձևավորում նրանց ճաշակը, մտածողությունը, կարգապահությունն ու ստեղծագործական ազատությունը։ Մեր նպատակը կրթված, ստեղծագործող և մշակութային արժեքները գնահատող սերունդ ձևավորելն է։

 
 
 
 
 
Կրթություն
 
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը երաժշտական կրթության հարուստ ավանդույթները համադրում է ժամանակակից կրթական մոտեցումների հետ՝ ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն ունի բացահայտելու և զարգացնելու իր ստեղծագործական ներուժը։
Դպրոցում ուսուցումն իրականացվում է տարբեր երաժշտական մասնագիտություններով՝ փորձառու և բարձրակարգ մանկավարժների ղեկավարությամբ։ Ուսումնական գործընթացը ներառում է ոչ միայն մասնագիտական գործիքի կամ վոկալի ուսուցում, այլև երաժշտատեսական առարկաներ, անսամբլային, նվագախմբային և երգչախմբային պատրաստություն։
Դպրոցի կրթական քաղաքականության առանցքում աշակերտի անհատական զարգացումն է՝ մասնագիտական գիտելիքների և կատարողական հմտությունների ձևավորմանը զուգահեռ խթանելով ստեղծագործական մտածողությունը, ինքնուրույնությունը, երաժշտական ճաշակն ու արվեստի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։
Ստեղծագործական մթնոլորտ
 
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը ոչ միայն կրթության, այլև ստեղծագործելու, հաղորդակցվելու և սեփական հնարավորությունները բացահայտելու միջավայր է։ Այստեղ աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին միավորում են երաժշտության հանդեպ սերը, փոխադարձ հարգանքն ու միասին զարգանալու ձգտումը։ Դասերից մինչև համերգային բեմ, անհատական աշխատանքից մինչև համատեղ ստեղծագործական նախագծեր՝ յուրաքանչյուր փորձառություն նպաստում է երեխայի ինքնավստահության, ստեղծագործական մտածողության և անհատականության ձևավորմանը։ Մենք կարևորում ենք այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներուժը, զգալ ստեղծագործելու ուրախությունը և վստահորեն առաջ շարժվել իր երաժշտական ճանապարհով։
Համերգային գործունեություն
 
Բեմը Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կրթական գործընթացի շարունակությունն է։ Ուսման առաջին տարիներից սաները ձեռք են բերում համերգային փորձ՝ մասնակցելով անհատական և դասարանական համերգների, ստեղծագործական նախագծերի, փառատոների և տարբեր համերգային ծրագրերի։ Դպրոցի սաները հանդես են գալիս ոչ միայն հարազատ դպրոցի բեմում, այլև Երևանի առաջատար համերգասրահներում, մասնակցում քաղաքային, հանրապետական և միջազգային մշակութային նախաձեռնությունների։ Համերգային հարուստ փորձը զարգացնում է կատարողական վարպետությունը, արտիստիզմն ու բեմական վստահությունը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր սանի զգալ երաժշտությունը հանդիսատեսին փոխանցելու և միասին ստեղծագործելու առանձնահատուկ ուժը։
 
 
 
Իրադարձությունները բեռնվում են…
9 Օգս

"Փայտփորիկ" 2025

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացած "Փայտփորիկ"
x

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացած "Փայտփորիկ" սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի շրջանակներում հրատարակվել են երաժշտագետ-տեսաբաններ Աննա Հարությունյանի և Շաքե Հովհաննիսյանի մեթոդական աշխատանքները՝ նախատեսված երաժշտական և արվեստի դպրոցների համար:

Օլիմպիադայի շրջանակներում հայտարարվել էր սոլֆեջոյի դասավանդման լավագույն մեթոդական աշխատանքների մրցույթ, որին մասնակցած 7 հայտերից լավագույնն են ճանաչվել և դրամական պարգևատրում են ստացել Աննա Հարությունյանի և Շաքե Հովհաննիսյանի աշխատանքները:

Նշված աշխատանքներից կազմված բրոշյուրները կփոխանցվեն հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներին:

Տարեգիրք 2024-2025
30 Օգս

Տարեգիրք 2024-2025

Հրատարակվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա Տարեգիրքը, որում զետեղված են համառոտ տեղեկություններ ուսումնական տարվա ընթացքում դպրոցի
x

Հրատարակվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա Տարեգիրքը, որում զետեղված են համառոտ տեղեկություններ ուսումնական տարվա ընթացքում դպրոցի գործունեության և իրականացված ծրագրերի վերաբերյալ:

Տարեգրքում ներկայացված է նաև տեղեկատվություն դպրոցի լավագույն սովորողների, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրների, շրջանավարտների և մանկավարժական կազմի վերաբերյալ, որը կհետաքրքրի մշակութային կրթության ոլորտի շահառուներին և, ընդհանուր առմամբ, երաժշտասեր հանրությանը:

Քույր դպրոցներ
22 Սպտ

Քույր դպրոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի
x

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի պատվիրակությունը այսօր մեկնում է Ֆրանսիա:

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի, Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցի, Գյումրու, Աշտարակի և Կապանի երաժշտական դպրոցների սաները ելույթներ կունենան Լիոն և Վալանս քաղաքներում, սեպտեմբերի 22-ին և 23-ին:

Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2019 թվականից գործող «Քույր դպրոցներ» ծրագիրը ընդլայնել է աշխարհագրությունը և առաջին անգամ կներկայանա արտերկրում, որի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ գործընկեր կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ:

«Քույր դպրոցներ» Աշտարակ
31 Հկտ

«Քույր դպրոցներ» Աշտարակ

Հոկտեմբերի 31-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում Երևանի Սայաթ-Նովայի անվան
x

Հոկտեմբերի 31-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները հյուրընկալվեցին Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:

Ծրագիրը մեկնարկեց Պերճ Պռոշյանի տուն-թանգարան այցելությամբ, այնուհետև Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ սոլֆեջոյի բաց դասը, որը վարեց մեր բազմահմուտ մասնագետ Մելինե Սելվինազյանը: Արագածոտնի մարզի մի շարք երաժշտական և արվեստի դպրոցների սաներ և մանկավարժներ ներկա գտնվեցին բաց դասին, որին հաջորդեց համերգային ծրագիրը:

Համերգը բացվեց Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի ողջույնի ելույթով, որից հետո, հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացած համերգային կատարումներով ելույթ ունեցան Երևանից ժամանած պատանի երաժիշտները:

2019 թվականից Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագիրը, որն արդեն միավորում է հանրապետության ավելի քան 60 երաժշտական և արվեստի դպրոցներ, կարևոր դերակատարություն է ստանձնել մեր մշակութային կյանքում: Երևանի և մարզերի մշակութային կրթության հաստատությունների համագործակցության շնորհիվ իրականացվում են համատեղ ստեղծագործական նախագծեր, փորձի փոխանակման, մեթոդական աջակցության, վարպետաց դասերի ծրագրեր, երեխաների համար կազմակերպվում են գեղագիտական զարգացման և հայրենաճանաչության բազմաթիվ միջոցառումներ:

«Քո արվեստը դպրոցում»
7 Նյմ

«Քո արվեստը դպրոցում»

Երաժշտարվեստի, երաժշտական կրթության կարևորության մասին անչափ կարևոր հանդիպում անցկացրեց քամանչահար, դիրիժոր, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը:
x

Երաժշտարվեստի, երաժշտական կրթության կարևորության մասին անչափ կարևոր հանդիպում անցկացրեց քամանչահար, դիրիժոր, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը: Դե իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան վերոնշյալ դպրոցի տաղանդավոր սաները:
 «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրն իրականացվում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Տարվա ամփոփում
21 Հնս

Տարվա ամփոփում

Բազմաթիվ ձեռքբերումներով, հաջողություններով և հաղթանակներով լի 2025-2026 ուսումնական տարին ամփոփում ենք նոր նախաձեռնության մեկնարկով:
x

Բազմաթիվ ձեռքբերումներով, հաջողություններով և հաղթանակներով լի 2025-2026 ուսումնական տարին ամփոփում ենք նոր նախաձեռնության մեկնարկով:
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը մեկնարկում է "Երաժշտական ճամփորդություն դեպի..." համերգաշարը, որի շրջանակներում դպրոցի սաները համերգային ելույթներով հանդես կգան մարզերում:

Ծրագրի առաջին այցելության քաղաքը Գյումրին է:

Դպրոցի ժողնվագարանների բաժնի աշակերտները հունիսի 20-ին, ժամը 16:00-ին ելույթ կունենան Գյումրու կամերային դահլիճում:

Սիրով կսպասենք:

Շուտով կտպագրվեն
1 Սպտ

Շուտով կտպագրվեն

Շնորհավորում ենք Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երաժշտության տեսության առարկաների դասատուներ Աննա Հարությունյանին, Մելինե Սելվինազյանին, Նաիրա Գրիգորյանին և Քնարիկ Թորոսյանին՝
x

Շնորհավորում ենք Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երաժշտության տեսության առարկաների դասատուներ Աննա Հարությունյանին, Մելինե Սելվինազյանին, Նաիրա Գրիգորյանին և Քնարիկ Թորոսյանին՝ չափազանց կարևոր աշխատանքների հրատարակման կապակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով ստեղծված առարկայական ծրագրերը նոր էջ են բացում երաժշտական և արվեստի դպրոցների երաժշտության տեսության առարկայի դասավանդման համար:

Հրատարակության են պատրաստվել և շուտով կտպագրվեն Մելինե Սելվինազյանի և Նաիրա Գրիգորյանի հեղինակած՝ "Երաժշտական գրականություն. մաս 4", ինչպես նաև Աննա Հարությունյանի և Ժաննա Թերլեմեզյանի "Թելադրություններ" դասագրքերը:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/236

Տարեգիրք 2025-2026
2 Սպտ

Տարեգիրք 2025-2026

Հրատարակվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա Տարեգիրքը,
x

Հրատարակվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա Տարեգիրքը, որում զետեղված է տեղեկատվություն՝ ուսումնական տարվա ընթացքում դպրոցի կողմից իրականացված աշխատանքների, ծրագրերի, միջոցառումների և համերգների վերաբերյալ: Տեղեկագրում ներկայացված են նաև տեղեկություններ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրների, ուսումնական տարվա շրջանավարտների, գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտների, ինչպես նաև դպրոցի մանկավարժական կազմի մասին:

Դպրոցը համալրվել է KAWAI երկու նոր ռոյալով
9 Սպտ

Դպրոցը համալրվել է KAWAI երկու նոր ռոյալով

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը համալրվել է KAWAI մակնիշի երկու նոր ռոյալով։
x

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը համալրվել է KAWAI մակնիշի երկու նոր ռոյալով։

Նոր գործիքների ձեռքբերումը կարևոր ներդրում է դպրոցի նյութատեխնիկական պայմանների բարելավման և երաժշտական կրթության որակի բարձրացման գործում։ Դրանք հնարավորություն կտան առավել բարձր մակարդակով կազմակերպել ինչպես ուսումնական գործընթացը, այնպես էլ դպրոցի համերգային, ստեղծագործական և կրթական ծրագրերը։

Ժամանակակից, բարձրակարգ երաժշտական գործիքներով դպրոցների համալրումը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող երաժշտական կրթության զարգացման և կրթական միջավայրի արդիականացման ծրագրերի կարևոր ուղղություններից է։

KAWAI երկու նոր ռոյալներն այսուհետ կծառայեն դպրոցի սաների և մանկավարժների ստեղծագործական աշխատանքին՝ նոր հնարավորություններ ստեղծելով ուսուցման և բեմական գործունեության համար։