en-UShy-AM
 
 
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը՝ 1950-ականներին
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը՝ 1950-ականներին

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը Հայաստանի երաժշտական կրթության բազմամյա ավանդույթներ ունեցող հաստատություններից է։ Դպրոցի պատմությունը սկսվել է 1934 թվականին՝ փոքրիկ երաժշտական ստուդիայից, որը տարիների ընթացքում վերածվել է հարյուրավոր աշակերտների, ճանաչված մանկավարժների և երաժիշտների կրթօջախի։

1934 թվականի սեպտեմբերի 1-ին Լուսաշխի տանը իր աշխատանքը սկսեց լուսավորության աշխատողների երեխաների համար ստեղծված երաժշտական ստուդիան, որի նախաձեռնողն ու կազմակերպիչն էր երաժշտական կրթության եռանդուն գործիչ Վարդուհի Զաքարյանը։ Առաջին ուսումնական տարում ստուդիա ընդունվեց մոտ 50 երեխա։

 
 
 
1940 թ. դպրոցի առաջին շրջանավարտները
1940 թ. դպրոցի առաջին շրջանավարտները (կենտրոնում՝ տնօրեն Վարդուհի Զաքարյան)

1936 թվականին սովորողների թիվը հասավ 80-ի, իսկ ուսուցչական կազմը համալրվեց նոր մասնագետներով։ 1939 թվականին ստուդիայում արդեն սովորում էր շուրջ 200 երեխա։

1940 թվականին երաժշտական ստուդիան վերածվեց յոթնամյա № 2 մանկական երաժշտական դպրոցի։ Դպրոցի տնօրեն նշանակվեց Վարդուհի Զաքարյանը, իսկ ուսումնական մասի վարիչ՝ Ելենա Մադաթյանը։

1941 թվականին դպրոցը տվեց իր առաջին ինը շրջանավարտներին։

1945 թվականը դարձավ դպրոցի պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը։ Սայաթ-Նովայի մահվան 150-րդ տարելիցի կապակցությամբ դպրոցը վերանվանվեց մեծ աշուղի անունով։

1948 թվականին դպրոցում բացվեց փողային բաժինը՝ շեփորի, վալտորնայի և կլարնետի դասարաններով։

1949 թվականին բացվեց դպրոցի մասնաճյուղը, որը հետագայում դարձավ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

1955 թվականին սկսվեց դպրոցի նոր շենքի կառուցումը։ 1959 թվականի սեպտեմբերի 1-ին դպրոցը նոր ուսումնական տարին սկսեց արդեն նոր շենքում։

 
 
 
Պատմական լուսանկար
ՀՀ վաստակավոր ուսուցիչ Սերինե Խաչատրյանը իր շրջանավարտ Արմեն Մանուկյանի հետ։
Դաշնամուրային բաժնի դասատուները
Դաշնամուրային բաժնի դասատուներ՝ Ջեմմա Իոանիսյան, Սվետլանա Կոսարևա, Էլեոնորա Տեր-Գաբրիելյան, Ելենա Սահակյան, Նաիրա Գրիգորյան, Հասմիկ Ջալաքյան, Իրինա Բադալյան, Ալիսա Հակոբյան

1960-ականներից դպրոցի տնօրեն, բազմավաստակ մանկավարժ-ջութակահար Պետրոս Հայկազյանի շնորհիվ դպրոցը դարձավ հանրապետության երաժշտական կրթության հեղինակավոր կենտրոններից մեկը։ Դպրոցի սաներն ու մանկավարժները ակտիվորեն մասնակցում էին համերգների, մրցույթների և հանրապետական ստուգատեսների։

Դպրոցը ստեղծագործական կապեր հաստատեց Թբիլիսիի, Կիևի և Մոսկվայի երաժշտական դպրոցների հետ՝ իրականացնելով փոխադարձ այցելություններ, համերգներ և մասնագիտական փորձի փոխանակում։

 
 
 
Դաշնամուրային բաժնի դասատուները
Դաշնամուրային բաժնի դասատուներ՝ Նատալյա Ռորա, Լոլա Խանջյան, Անահիտ Նաղդյան, Նելլի Մարտիրոսյան, Մարինա Միրաքովա, Նաիրա Տեր-Սարգսյան
Դպրոցի մանկավարժական կազմը
1961 թ. դպրոցի մանկավարժական կազմը (կենտրոնում՝ տնօրեն Սաթենիկ Ասլամազյան, ուսմասվար՝ Պետրոս Հայկազյան)
1961 թ. դպրոցի լարային բաժնի կազմը
1961 թ. դպրոցի լարային բաժնի կազմը (կենտրոնում՝ տնօրեն Սաթենիկ Ասլամազյան, ուսմասվար՝ Պետրոս Հայկազյան)

Դպրոցի շրջանավարտներից շատերը հետագայում դարձան անվանի երաժիշտներ, մանկավարժներ, նվագախմբերի արտիստներ։

Դպրոցի անվանի շրջանավարտների թվում են Էմին Արիստակեսյանը, Ռուբեն Սարգսյանը, Վարդան Աճեմյանը, Յուրի Դավթյանը, Էդուարդ Թոփչյանը, Տիգրան Հեքեքյանը, Մարգարիտա Ռուխկյանը, Ծովինար Մովսիսյանը, Լիլիթ Եփրեմյանը, Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Բաբայանը, Կարինե Օհանյանը, Հասմիկ Պապյանը, Ռաիսա Մկրտչյանը, Էլվինա Մակարյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Նարեկ Հախնազարյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ ու մշակույթի գործիչներ։

Էջում ներկայացված պատմական լուսանկարները՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ֆոտոարխիվից։
Դպրոցի տնօրեններ
 
 
 
Դպրոցի տնօրեն՝ 2024 թվականից
 
Նախկին տնօրեններ
 
Վարդուհի Զաքարյան
 
ՎԱՐԴՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ
1934–1944
Ռաիսա Սարկիսովա
 
ՌԱԻՍԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ
1944–1950
Սաթենիկ Ասլամազյան
 
ՍԱԹԵՆԻԿ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ
1950–1967
Պետրոս Հայկազյան
 
ՊԵՏՐՈՍ ՀԱՅԿԱԶՅԱՆ
1967–2003
Տիգրան Հեքեքյան
 
ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ
2003–2024