en-UShy-AM

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում գործում է գեղագիտական ուսուցման բաժին, որը հնարավորություն է տալիս երեխաներին երաժշտական կրթություն ստանալ առավել ճկուն ուսումնական ծրագրով։

Ուսուցման նպատակն է զարգացնել երեխաների երաժշտական ունակությունները, լսողությունը, գեղագիտական ճաշակն ու ստեղծագործական մտածողությունը, ձևավորել երաժշտության նկատմամբ հետաքրքրություն և հնարավորություն տալ սովորելու նախընտրած երաժշտական գործիքը կամ երգեցողություն։

Գեղագիտական ուսուցումն իրականացվում է դպրոցի փորձառու մանկավարժների կողմից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի տարիքային առանձնահատկությունները, երաժշտական կարողություններն ու հետաքրքրությունները։

Գեղագիտական ուսուցման բաժնում սահմանված են հետևյալ ամսական ուսման վճարները՝
Գեղագիտական ուսուցում
25 000 ՀՀ դրամ
Նախապատրաստական բաժին
17 000 ՀՀ դրամ
Երկրորդ գործիքի ուսուցում
11 000 ՀՀ դրամ
Ուսման վարձի վճարման հաշվեհամար
1150012569530600