en-UShy-AM
 
 
♫
Երաժշտությունը միավորում է դպրոցներ, քաղաքներ և մշակույթներ
 

Երաժշտական կրթությունը զարգանում է հանդիպումների, փոխայցելությունների և համատեղ ստեղծագործության շնորհիվ։ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի համագործակցային ծրագրերը միավորում են Հայաստանի և արտերկրի կրթական ու մշակութային հաստատություններին՝ նոր փորձառություններ և զարգացման հնարավորություններ ստեղծելով սաների ու մանկավարժների համար։

«Քույր դպրոցներ» ծրագիր
 

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը մասնակցում է «Քույր դպրոցներ» ծրագրին, որը նախաձեռնվել է Երևանի Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի կողմից և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է զարգացնել Երևանի և Հայաստանի մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև համագործակցությունը, խթանել մասնագիտական և ստեղծագործական փորձի փոխանակումը, ինչպես նաև նոր կապեր ձևավորել տարբեր համայնքների սաների և մանկավարժների միջև։

Համագործակցության շրջանակում կազմակերպվել են փոխայցելություններ, համատեղ համերգներ, վարպետության դասեր և մշակութային-ճանաչողական ծրագրեր՝ հնարավորություն տալով սաներին և մանկավարժներին ներկայացնելու իրենց ձեռքբերումները, կիսվելու փորձով և մասնակցելու համատեղ ստեղծագործական նախաձեռնությունների։

Ծրագիրը նպաստում է Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների միջև կայուն կապերի ձևավորմանը՝ ստեղծելով միասնական մասնագիտական ու ստեղծագործական միջավայր։

Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց
Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոց
Աշտարակի Արամ Այվազյանի անվան երաժշտական դպրոց
Ապարանի արվեստի դպրոց
Ապարանի արվեստի դպրոցի պատվիրակության այցը Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2024
Ապարանի արվեստի դպրոցի պատվիրակության այցը

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվեց Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը։ Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Հյուրերը ծանոթացան սաների կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսին, ապա ունկնդրեցին միացյալ համույթների և նվագախմբերի համերգային ծրագիրը։ Այցի մշակութային մասը ներառում էր նաև Հայաստանի պատմության թանգարանն ու Երևանի տեսարժան վայրերը։

Մանրամասներ
Լուսանկարներ Սահեցրեք՝ մյուս լուսանկարները դիտելու համար
 
 
 
Միջազգային համագործակցություն
 

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը հետևողականորեն ընդլայնում է իր միջազգային կապերը՝ ստեղծելով նոր հնարավորություններ սաների և մանկավարժների մասնագիտական ու ստեղծագործական զարգացման համար։ Միջազգային փառատոներին, մրցույթներին և համատեղ կրթամշակութային ծրագրերին մասնակցությունը, արտերկրի երաժշտական հաստատությունների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը դպրոցի կրթական միջավայրի կարևոր մասն են։ Դպրոցը ձգտում է իր սաներին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտական գործընթացներին՝ միաժամանակ ներկայացնելով հայկական կատարողական դպրոցի և երաժշտական կրթության լավագույն ավանդույթները միջազգային հարթակներում։

8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026
Ստորագրվեց համագործակցության հուշագիր

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանի Սայաթ-Նովայի անվան և Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Յոհան Սեբաստիան Բախի անվան երաժշտական դպրոցների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ հիմք դնելով երկու կրթօջախների միջև երկարաժամկետ մասնագիտական և ստեղծագործական գործընկերությանը։

Երևանի և Լայպցիգի միջև ձևավորված գործընկերության ծրագրերում հատուկ ուշադրության է արժանացել մշակութային կրթության ոլորտը, որի շրջանակներում իրականացված առաջին քայլը Հայաստանի և Գերմանիայի երաժշտական կրթության առաջատար հաստատությունների միջև Հուշագրի ստորագրումն էր։

Հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում երկու կրթօջախների միջև մասնագիտական փորձի փոխանակման, համատեղ կրթական և ստեղծագործական ծրագրերի իրականացման, ինչպես նաև սովորողների և դասավանդողների փոխադարձ այցելությունների համար։

Լայպցիգի Յո. Ս. Բախի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մաթիաս Վիդեմանի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակներում ծանոթացավ Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցի պատմությանը, կրթական միջավայրին և գործունեությանը, իսկ հուշագրի ստորագրմանը հաջորդեց դպրոցի սաների մասնակցությամբ համերգային ծրագիրը։

Այս համագործակցությունը ևս մեկ կարևոր քայլ է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի միջազգային կապերի ընդլայնման և երիտասարդ երաժիշտների համար զարգացման նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։

Լուսանկարներ Սահեցրեք՝ մյուս լուսանկարները դիտելու համար
Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 3 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 1 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 4 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 5 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 6 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 7 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 8 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 9 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 10 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 11 Երևան–Լայպցիգ համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառում՝ լուսանկար 12
Հայաստանյան պատվիրակությունը Տաշքենդի միջազգային երաժշտական կրթության ֆորումում
ՄԱՅԻՍ, 2026
Միջազգային երաժշտական կրթության ֆորում՝ Տաշքենդում

Ուզբեկստանի Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուզաննա Ստեփանյանը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը մասնակցեցին Տաշքենդում անցկացված «Երաժշտական կրթություն․ դեպի միասնական տարածություն՝ համաշխարհային մասշտաբով» միջազգային ֆորումին։

Պատվիրակությունն այցելեց Ուզբեկստանի պետական կոնսերվատորիա և Տաշքենդի Վ. Ուսպենսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոց, մասնակցեց մասնագիտական քննարկումների և հանդիպումների՝ միջազգային երաժշտական կառույցների ներկայացուցիչների հետ։

Լուսանկարներ
Կամերային նվագախմբի մասնակցությունը Միտիլինիի միջազգային հանդիպում-փառատոնին
28 ՄԱՐՏԻ – 1 ԱՊՐԻԼԻ, 2026
Կամերային նվագախումբը՝ Միտիլինիի միջազգային հանդիպում-փառատոնում

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կամերային նվագախումբը՝ ղեկավար Արման Գրիգորյանի գլխավորությամբ, Հունաստանի Միտիլինի քաղաքում մասնակցեց Երաժշտական դպրոցների 3-րդ միջազգային հանդիպում-փառատոնին։

Համերգային ծրագրում հնչեցին Վիվալդիի, Կոմիտասի, Միրզոյանի և Հարությունյանի ստեղծագործությունները։ Պատանի երաժիշտները մասնակցեցին նաև վարպետության դասերի, սեմինարների, միջմշակութային երկխոսության ծրագրերի և մշակութային-ճանաչողական այցերի։

Դպրոցը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ կամերային նվագախմբի առաջին արտասահմանյան ուղևորությանն աջակցելու համար։

Լայպցիգի պատվիրակության համար կազմակերպված համերգային ծրագիրը
24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2025
Լայպցիգի պատվիրակության այցը դպրոց

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալեց Լայպցիգի փոխքաղաքապետ տիկին Սկադե Յենիկեի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերը ծանոթացան դպրոցի պատմությանը և ներկա գտնվեցին հատուկ կազմակերպված համերգային ծրագրին՝ գերազանցության ծրագրի շահառուների և «Շողեր» երգչախմբի մասնակցությամբ, Նաիրի Գրեյս-Բարդակչյանի ղեկավարությամբ։

Այցը հիմք դրեց մշակութային կրթության ոլորտում նոր կապերի ձևավորմանը։ Նախատեսվում է Սայաթ-Նովայի և Լայպցիգի Յոհան Սեբաստիան Բախի անվան երաժշտական դպրոցների համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացում։

Լուսանկարներ Սահեցրեք՝ մյուս լուսանկարները դիտելու համար